▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին տիկինը խոստացել է Արման Լազգիյանի կողքին լինել

Panorama.am-ը գրում է. Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր հանդիպել է ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված և այժմ Համբուրգի կլինիկայում բուժում ստացող զինծառայող Արման Լազգիյանի հորը՝ Միքայել Լազգիյանին, հետաքրքրվել նրա որդու բուժման ընթացքով և խոստացել նրանց կողքին լինել: Այդ մասին կայքին տեղեկացրել է Միքայել Լազգիյանը:

«Ասաց, որ մեր կողքին է լինելու՝ բարոյապես, ֆինանսապես, պետական կառույցներով: Ես լիարժեք բավարարված եմ, խոսել եմ Արմանի ու կնոջս հետ, հայտնեցի լավ լուրը: Առաջին տիկինը շատ ոգևորեց մեզ», -փոխանցեց Լազգիյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում   

Հիշեցնենք, որ Թալիշում ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Արման Լազգիյանի բուժման համար շտապ 60.000 եվրո է անհրաժեշտ, քանի որ  վերականգնողական կուրսը 10 օր է՝ դադարեցված է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին