Hraparak.am-ը գրում է. Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ օրերս դժբախտ դեպք է եղել, նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորի մոտ հայտնաբերվել է ողնաշարի կոտրվածք, նրան այժմ վիրահատում են:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Ռուբեն Վարդազարյանը հեծանիվը կտրուկ արգելակելու պատճառով ընկել է: Փորձեցինք մեր տեղեկությունները ճշտել հիվանդանոցից, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը հաստատեց, որ Ռուբեն Վարդազարյանը իրենց մոտ է, այժմ էլ վիրահատում են, վնասվել են դատավորի 3 ողերը: Իսկ թե ինչ է պատահել, բժիշկը չմանրամասնեց, միայն ասաց, որ հեծանիվով վթարի է ենթարկվել:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում