▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ Արթիկում. մանկապարտեզից դուրս է բերվել 70 երեխա

Հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հինգ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:

Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  

mes.am

Զոհրապ Եգանյանի տեսանյութը՝ դեպքի վայրից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին