▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապի օդանավն ուղևորվել է Գյումրի

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Հռոմի պապին Գյումրի տեղափոխող ինքնաթիռը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մինչ այդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եղել է Ծիծեռնաբերդի հուշահամալիրում՝ ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Հայրապետի ուղեկցությամբ: Այստեղ նա աղոթք է հնչեցրել ու սպիտակ վարդեր դրել:

Հավելենք, որ Գյումրիում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն:

Երեկոյան Հռոմի Պապը Երևանում էկումենիկ արարողություն կանցկացնի և աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին