▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ոստիկաններն առևանգել են Շահեն Հարությունյանին

Armtimes.com-ը գրում է.

Շահեն Հարությունյան քիչ առաջ մեր հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրեն քաղաքացիական հագուսոտվ ոստիկանները, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով ստիպողաբար տանում են Վանաձոր:

Շահենին Գյումրիիում առեւանգել են ոստիկանները ու պահում են ոստիկանապետի մեքենայի մեջ:

Այս մաիսն մեր թղթակցին հայտնեց Դավիթ Սանասարյանը:

Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ: Մեր թղթակցի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին: Նա նշեց, որ այս ակցիայի մասին գիտեին միայն ինքն ու Շահենը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Շահեն Հարությունիանի մոտ ինչ-որ իր է եղել սոտւգելու նպատակով հեռացրել են հրապարակից: Ոստիկանությունից խոստացան այլ մանրամասներ հայտնել ավեի ուշ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին