▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Արսենը սպանել 17-ամյա Աստղիկին, ում հետ ցանկացել է ամուսնանալ. բացառիկ մանրամասներ. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Արսեն Խոջոյանը 17-ամյա Աստղիկ Հանիսյանի հանդեպ անտարբեր չի եղել, սակայն Աստղիկը չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: Այս մասին կայքիի թղթակցի հետ զրույցում պատմել է Արսենի հորաքույրը` Հեղինե Խոջոյանը: Նրա պատմելով՝ մինչև դանակահարությունը Արսենն ու Աստղիկը միասին են եղել. ճաշել են ճաշարաններից մեկում: Այդ ընթացքում աղջկա հարազատները զանգել են Արսենի հորաքրոջը և ասել, որ իրենց աղջկան տանի տուն, քանի որ արդեն ուշ ժամ է: Արսենի հորաքույրն էլ նրան է զանգահարել և պահանջել, որ նրան հետ վերադարձնի: Գիշերը, երբ հորաքույրը հերթական անգամ զանգահարել է Արսենի մորը, նա հեռախոսը փոխանցել է որդուն, և Արսենը ասել է, որ Աստղիկին թողել է «Ճակատի աղբյուր» կոչվող տարածքում, քանի որ Աստղիկը չի ցանկացել իր հետ վերադառնալ: Ավելի ուշ հորաքույրը տեղեկացել է, որ Աստղիկին «Ճակատի աղբյուրի» մոտ վիրավորված են հայտնաբերել: Ըստ Հեղինե Խոջոյանի՝ Աստղիկը վիրավոր վիճակում զանգահարել է մորը և պատմել, որ Արսենը փորձել է հանել իր հագուստները և ասել, որ, մեկ է՝ պետք է հասնի իրեն, այնինչ աղջիկը չի ցանկացել, ինչից հետո էլ Արսենը դանակահարել է նրան. կտրել է կոկորդը, հետո բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի այլ մասերին` սրտին, թոքերին և այլ հատվածներին: Աստղիկը Արսենի հորեղբոր երկրորդ կնոջ դուստրն էր:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին