▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցեղասպանությունից» բացի ես այլ բառ չգիտեի՝ որակելու համար հայերի կոտորածները. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղևորությունից վերադառնալիս ինքնաթիռում իր առաջին հարցազրույցն է տվել և կիսվել իր տպավորություններով: Նա մասնավորապես անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցին: 

Ինչպես հայտնում է Il Sole 24 Ore թերթը, Պապին հարց են ուղղել Ցեղասպանության մասին՝ կապված այն բանի հետո, որ նա ուրբաթ Հայաստանի նախագահի նստավայրում ելույթի ժամանակ, շրջանցելով պատրաստի տեքստը, երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։

«Ես շրջանցեցի արարողակարգը եւ ՀՀ նախագահի նստավայրում կիրառեցի «ցեղասպանություն» տերմինը, թեեւ իմ խոսքի գրավոր տարբերակի մեջ այն չկար: Երբ Արգենտինայում խոսում են 1915-ի հայերի կոտորածների մասին, միշտ կիրառում են «ցեղասպանություն» բառը, եւ մենք Բուենոս Այրեսում նույնիսկ խաչքար ունենք՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ես այլ բառ չգիտեմ որակելու համար հայերի կոտորածները Օսմանյան կայսրությունում: Երբ եկա Հռոմ, լսեցի մեկ այլ բառ` «մեծ չարիք»: Ինձ ասացին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է: Սակայն ես միշտ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին` Հայոց Ցեղասպանության, Հիտլերի իրագործած Ցեղասպանության եւ Ստալինի իրագործած Ցեղասպանության մասին: Իմ ելույթում չկար այդ բառը, սակայն այն բանից հետո, երբ ես լսեցի Հայաստանի նախագահի ելույթի տոնը, իմ կողմից շատ տարօրինակ կհնչեր, եթե ես չասեի այն, ինչ մեկ տարի առաջ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին