▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամ ջան, մի՛ լացի. ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու. օգտատիրոջ հուզիչ գրառումը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մամ ջան, մի՛ լացի։ Ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու։ Ես գնում եմ ինձ թթվածին տվող երկիրն ապրելու։ Մարդ ինչպե՞ս կապրի առանց թթվածնի։ Ես ուզում եմ ողջ լինել։ Դու գիտես, որ ես կազմեցի երջանիկ ընտանիք, վերջին 17 տարիների ընթացքում հասա բոլոր այն բաներին, որոնց ուզում էի հասնել ԱՄՆ֊ում նախքան Հայաստան վերադառնալս։ Բայց իմ կյանքում կա մի բաց, որն անփոխարինելի է։

Դա Հայաստանի բացն է։ Ե՛վ իմ, և՛ Ստեփանի կյանքում ամեն օր, ամեն ժամ Հայաստանի բացը զգացվում է։ Մենք գնում ենք, քանի որ Հայաստանը միակ վայրն է երկրագնդի երեսին, որտեղ մեր կազմած ընտանիքը լիարժեք երջանիկ կարող է լինել։

Մենք գնում ենք ընդամենը մի քանի ամիս առաջ հարյուրից ավել քաջերի ԿՅԱՆՔԻ գնով պաշտպանված երկիրը։ Մենք պարտական ենք հենց էդ զոհված տղերքին։ Նրանց գործը շարունակել է պետք։ Նրանք պաշտպանում են, որ մենք շենացնենք, մամ ջան»:

Նելլի Շուշի Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին