▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Նուբարաշենում. ջրամբարում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դին, ով վաղը պետք է զորացրվեր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորբարաշենի հոգեբոժարանի հարևանությամբ գտնվող Պալիգոն կոչվող թաղամասի արհեստական ջրամբարում երիտասարդ տղա է ջրահեղձ եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանում օպերատիվ խումբն ու ջրասուզակը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արթիկ քաղաքի բնակիչ, 20-ամյա Էդգար Չախլյանն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում և վաղը նա պետք է զորացրվեր տուն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Սահրադ Դավթյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին