Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ասում ա՝ գնում եմ, որովհետև էս երկիրը մնալու տեղ չի։ Տունն էլ ծախում ա։ Տակից էլ արդեն գնացածները թե բա՝ ճիշտ ես անում, մենք էլ հետ կգանք, երբ երկիրը դզվի...
Հա, բա, դու գնա, ուրիշները վիզ դնեն՝ երկիրը դզեն, որ հետ գաս վայելես։ Դու հլը գնա ուրիշների դզած երկրում մի քիչ ոտդ կախ քցի, մինչև ստեղի «հարիֆները» պայքարեն։
Դե քեզ չի սազում վատ երկրում ապրես։ Մեզ սազում ա, մեզ դզում ա, որ օրենքը չի աշխատում։ Մենք ուզում ենք մեր էրեխեքը վատ միջավայրում մեծանան՝ բառադի ու անհեռանկար։
Բայց քեզ դա չի սազում։ Քեզ, որ երբեք ոչ մի անգամ չես պայքարել, որ էս երկրում մի բան դզվի։ Տարված ես էղել քո «գլամուռնի» կայֆերով՝ «ամբոխից» վեր կանգնած... մինչև քեզնից ավելի գլամուռնի քուրիկներ ու ապերներ ոտիդ տակ փորել են, մինչև դառը իրականությունը դեմքիդ չի ճպպացել։
Գնա, գնա... Գնա կայացի։ Արխային, մեր ժողովուրդը հիշաչար չի՝ դրսերը մի քիչ անուն հանես, կմոռանան, որ դժվար պահին թռել ես՝ հայրենակիցներիդ թողելով էս «զզվելի» երկրում։
Հա, ու երբ ասում են՝ գնում ես գնա, ինչի՞ ես աշխարհով մեկ արտահայտում քո զզվանքը էս երկրի նկատմամբ, մի ասա։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ապաստանի հարց կա, քեյս ա, բան ա... հիմքեր պիտի լինեն չէ՞։
Տունդ դժվար ծախես, ախր քո խոսքերը լսած ո՞ր մի նորմալ մարդը փող կտա ու կհիմնավորվի էս անհույս երկրում։
Բայց դու գնա՝ իզուր ժամանակ մի կորցրու։ Բալքիմ քո նմանների գնալով երկիրն ավելի շուտ դզվի։