▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթալիայի Քեմերի քաղաքապետարանը որոշել է տուն նվիրել զոհված ռուս օդաչուի ընտանիքին

Թուրքական Անթալիայի Քեմեր փոքրիկ հանգստավայրային քաղաքի ղեկավար Մուստաֆա Գյուլն այցելել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյին և հայտնել, որ իրենք ցանկանում են 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈւ կողմից խոցված ռուսական SU-24 ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքին տուն նվիրել: Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` որոշումը կայացվել է Քեմերի հյուրանոցների սեփականատերերի և հասարակական կազմակերպությունների ղեկավարների նախաձեռնությամբ: Ռուսաստանի հյուպատոսի հետ հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ իրենք շատ են ուրախացրել` լսելեվ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին տեղեկությունները: Գյուլի խոսքով այն պարագայում, երբ պետությունն արդեն ճանապարհ է բացել ռուս զբոսաշրջիկների վերադարձի համար, իրենք էլ ցանկացել են իրենց ավանդն ունենալ այս գործում: Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով լարված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկիզբ դրվեց օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հղած նամակից հետո: Էրդողանը նամակում ափսոսանք էր հայտնել կատարվածի համար, զոհված ռուս օդաչուի ընտանիքին էլ ցավակցություն էր հայտնել և ներողություն խնդրել այդ ընտանիքից:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին