▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոքանչին կացնահարած նախկին փեսան պարբերաբար անհանգստացրել է ընտանիքին. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում, նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին, մարմնական վնասվածքներ հասցրել կնոջը եւ աներոջը:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Վլադիկ Մարտիրոսանը եւ Թագուհի Մանսուրյանը ամուսնացած են եղել, ունեն մեկ երեխա:  Նրանք ամուսնալուծվել են, սակայն տղամարդը հանգիստ չէր տալիս կնոջն ու նրա ընտանիքին: Տեղեկացանք նաեւ, որ Վ.Մարտիրոսյանը նախկինում դատապարտված է եղել խոշտանգման համար, բայց դատարանը պայմանական վաղաժամկետ նրան ազատ է արձակել։ Անգամ գտնվելով պայմանական ազատության մեջ՝ նա անընդհատ անհանգստացրել է ընտանիքին՝ պատճառաբանելով, թե երեխային է ուզում տեսնել: Այս դեպքերը կրկնվել են, ընտանիքն էլ դիմել էր ոստիկանություն, որպեսզի պաշտպանեն իրենց:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին