▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան հայտ է ներկայացրել լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար

Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։

«Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջակառավարական կոմիտեի ժողովի ժամանակ։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյանները նշել են, որ լավաշը սերտորեն կապված է տեղական ավանդույթների հետ և օգտագործվում է մշակութային ծեսերում։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2013-ին «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» անվանումով հայտ էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Վերջինը Հայաստանի հայտը ներառել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին