News.am-ը գրում է. Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի 4 անդամների սպանության գործով ձերբակալվածներից մեկը՝ նույն գյուղի 24-ամյա հայ բնակիչ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Այս մասին մեզ ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
«Տղան տուն է մտել կամ բռնաբարության, կամ գողության նպատակով, ինչը դեռ կպարզի քննությունը: Աղջիկն արթնացել է, հանցագործը դանակով խփել, սպանել է, որից հետո դանակով խփել է նաեւ մորը: Հետո գազը բաց է թողել, գնացել է, դռներն ու պատուհաններն էլ փակել է, որ ընտանիքի մյուս անդամները խեղդվեն»,- ասաց Հենզել Մկոյանը՝ նշելով, որ երիտասարդն իր հետ երկու բջջային հեռախոս է տարել, որոնցից մեկը կոտրել է:
24-ամյա տղան ամուսնացած է, կնոջ ու երկու տարեկան երեխայի հետ բնակվում է նույն գյուղում: Դեպքից հետո կնոջն ու երեխային ժամանակավորապես տեղափոխել են Բակուրիանի, որ նրանցից վրեժ չլուծեն:
Հենզել Մկոյանը նշեց, որ պատահածը աննախադեպ է եւ հայաբնակ գյուղի, եւ Վրաստանի պատմության մեջ:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում