▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 84-ի. մանրամասներ են հայտնի ահաբեկչի մասին

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ահաբեկչություն կատարած անձի ինքնությունը հաստատվել է: Նա 31 տարեկան  ֆրանսիացի է, ծագմամբ՝ Թունիսից:Նախկինում էլ նա ներգրավված է եղել քրեական գործերում, որոնք մասնավորապես կապված էին գողությունների և խուլիգանության հետ:

Նշենք, որ այս պահին Ֆրանսիական Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվն արդեն  հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն"

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից:

Հավելենք նաև, որ ըստ լրատվամիջոցների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է  արյունալի հարձակման պատասխանատվությունը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին