▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիսում ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել. ԱԳՆ

Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱԳ նախարարությունը:

«Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկչության վերաբերյալ ֆեյսուքյան մեկնաբանություններում «Համ Ջան» անունով  ֆեյսբուքյան օգտատերը գրել էր. «Մենք էլ ընտանիքով էնտեղ էինք, մեռնելուց պրծանք: Բայց մի հատ հայ կին մահացավ, ահավոր էր, սաղս շոկի մեջ էինք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Այս  պահին զոհերի թիվն արդեն  հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին