Թուրքիայում հեղաշրջմանը մասնակցած տասնյակ զինվորականներ հանձնում են զենքերը: Հեղաշրջումը, ըստ ամենայնի, չկայացավ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում ձերբակալված զինվորների լուսանկարներ է հրապարակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր ռազմական դատախազի և 46 բարձրաստիճան սպաների կողմից:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել:
Անկարայում եւս երկու պայթյուն է տեղի ունեցել: Քաղաքի վրայով թռչում են կործանիչներ:
Ստամբուլում նաև հայտնաբերվել է հեղաշրջման 104 մասնակից, նրանցից ոմանք ձերբակալված են:
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը կանխվել է: Այն զինվորականներին, որոնք կվերադառնան զորամասեր եւ կհանձնեն զենքը, մեղադրանք չի առաջադրվի:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ առաջիկա ժամերին հանդես կգա հատուկ հայտարարությամբ:
Թուրքիայի օդային տարածքն ամբողջությամբ փակվել է՝ կապված երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ:
Զինվորականները գրոհում են Թուրքիայի արբանյակային հեռուստացանցի շենքը:
Թուրքիայի զինված ուժերի ղեկավարության մեջ բաժանում է տեղի ունեցել` իշխանության գրավման մասին հայտարարած ապստամբներն աջակցություն գտան միայն ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի կողմից: