Ինչ-որ մեկը բավական հմտորեն սրում է իրավիճակը Սև և Կասպից ծովերի տարածաշրջանում...Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո սրվեց իրավիճակը Թուրքիայի հարևան Հայաստանում...Շատերի կարծիքով դրանք իրար հետ կապ չունեին...Սակայն,երբ այսօր իրավիճակը կրկին կտրուկ սրվեց Ղազախստանում,էլ կասկած չկա,որ այս ամենը ուղորդվում է մեկ կենտրոնից...Համապատասխան երկրներում գոյություն ունեցող սխալներից օգտվող այդ ուժը հմտորեն այն օգտագործում է ամեն մի երկրում իրավիճակը լարելու,իսկ հետո էլ դա իր սեփական շահերին ծառայեցնելու համար...Չէին կարող հենց այնպես զուգատիլ Երևանում և Ալմաաթիում երկու օր տարբերությամբ տեղի ունեցած հարձակումները ոստիկանատների վրա,որի հետևանքով երկու քաղաքներում էլ կան զոհեր և վիրավորներ...Ղազախստանում իրավիճակն այնքան է սրվել,որ երկրի զինված ուժերը բերված է ուժեղացված ռեժիմի ծառայության...
Շատ վտանգավոր խաղի մեջ են ներքաշում մեզ,որից առանց մեծ զոհողությունների դուրս գալու համար ԽԵԼՔ և մեծ ջանքեր են անհրաժեշտ...
Սակայն դեռ պարզ չէ,թե կոնկրետ հյուսիսից,թե արևմուտքից են հովանավորվում իրավիճակը Թուրքիայում,Հայաստանում և Ղազախստանում ապակայունացնող այս ուժերը...Ու պարզ էլ չէ,թե այդ ուժի հետ ինչ հարաբերությունների մեջ են այս երկրների վարչակարգերը...Չի բացառվում,որ համագործակցում են...
Հետաքրքիր է,թե Թուրքիայից,Հայաստանից և Ղազախստանից հետո որտեղ է հեղափոխություն տեղի ունենալու...
Հ.Գ.Քիչ առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին,որ Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն շտապ հանդիպել է երկրի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ...Քննարկվել է Բելառուսում իրավիճակի կտրուկ սրման հարցը...Իսկ Թուրքիան արդեն սպառնացել է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները,եթե վերջինս Անկարային չհանձնի Էրդողանի թշնամուն՝Ֆ.Գյուլենին,ում պաշտոնական Վաշինգտոնում համարում են իրենց ընկերը...