▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ միացում Խորենացի փողոցից. օր 3

 

Գիշերը Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում խաղաղ է անցել: 

Սակայն առավոտյան արդեն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են Սասնա ծռերի անդամների հեռախոսահամարները: Ավելի ուշ, Պավել Մանուկյանն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ իր հեռախոսը նախատեսված է միայն բանակցությունների համար, այլ նպատակներով չի կարող օգտագործվել: «Մեզ արգելված է խոսել լրատվամիջոցների հետ»,-ասել է Պավել Մանուկյանը:

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներից տեղեկություն է ստացվել , որ տարածքի ուղղությամբ և տարածքի շուրջ նկատվում է ռազմատեխնիկայի շարժ: 

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը հարձակվել է Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, այն վերցրել իր հսկողության տակ: Զինված բախման արդյունքում զոհվել է մեկ ոստիկան: Չորս հոգի վիրավորում է ստացել: Զինված խումբը պատանդ է վերցրել վեց ոստիկանի, այնուհետև երկուսիսն ազատ արփակել: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, մյուս քաղբանտարկյալներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը: 

Ուղիղ միացումն՝ Ազատություն   ռադիոկայանի 

Լուսանկարը՝ ՖոտոԼուրի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին