▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավել Մանուկյանին խնդրում եմ իմ էրեխուն տա ինձ. զինված խմբի անդամի հայր

Այսօր Ոստիկանության հրավիրված ասուլիսին Աշոտ Ահարոնյանն ասաց, որ զինված խմբի հարազատներից մի քանիսը դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության համար:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Էդգար  Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, պահանջում է Պավլիկ Մանուկյանից հետ վերադարձնել  իր որդուն . «Ինքնա ինձ խնամում, ես ծանր հաշմանդամ եմ, մենակ ինքնա  ինձ կարում պահի: Քանի օր ա պետքարան չեմ գնացել, ինձ օգնողն ինքն  է»: 

Մերուժան Սողոմոնյանը վստահեցնում է, որ իր տղան չէր կարող կապ ունենալ «Սասնա ծռեր» խմբավորման հետ. «Նա ոչ ծառայել ա, ոչ զենք ա բռնել, նրա աչքերը չի տեսնում, երեխուն չնեղեք, ինքը կորել էր, չկար, մեկ էլ իմացա էնտեղա, իմ երեխեն պալիտիկայից հեռու ա, ինքը ոչ մի հարցի չի կարա պատասխանի, ինքը  հեռու ա էդ ամեն ինչից: »:

Էդգարի հայրը համոզված է, որ իր տղային խաբեությամբ են տարել ՊՊԾ շենք. «Իրան ասել են Ղարաբաղի հողը տալիս են թուրքին, արի միտինգ գնանք  ու միտինգը դարձելա էդ»:

Մերուժան Սողոմոնյանը ասում է, որ Էդգարը ապրում է ՌԴ-ում, հուլիսի 13-ին է եկել, մի քանի օր առաջ պետք է վերադառնար: Նա նաև պատմեց, որ տղայի մայրը երկրաշարժին մահացել է, տատն է խնամել տղային, բանակից ազատվել է՝ վատ տեսողության պատճառով:

«Ես պռոստը իմ երեխային եմ ուզում»,- ասաց Էդգարի հայրը՝ հավելելով, որ իրեն ոչ մեկ չի ստիպել ինչ-որ բան ասել:

Նշենք, որ ավելի ուշ Մերուժան Սողոմոնյանի տղան՝ Էդգարը, հերքել է հոր տարածած տեղեկությունը ասելով, որ ոչ մի ստիպողական բան չի եղել և ինքն իր կամքով է գնացել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին