▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսես Նազարյանին պաշտոն կտան

Hraparak.am-ին հասած տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում ուշագրավ նշանակում է սպասվում: ԱԻՆ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշանակվելու է Երեւանի փրկարարական վարչության պետ: Սա առավել քան ուշագրավ է, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին եւ կարող է մի բան նշանակել:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիրքերն այնքան են թուլացել, որ նրա ազատած կադրերին իր թեւի տակ է առնում երբեմնի սուպերնախարար, ոստիկանապետի «ոխերիմ» բարեկամ Արմեն Երիցյանը: Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2013թ ապրիլին, այն ժամանակ տարբեր վարկածներ շրջանառվեցին, թե պաշտոնանկությունը կապված է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքների ժամանակ ոստիկանների կիրառած բռնությունների հետ:

Նազարյանին մեղադրում էին, որ ոստիկանների բռնությունները չի կանխել: Դրան գումարվեց նաեւ այն, որ Ներսես Նազարյանի անունը շրջանառվում էր «ֆինանսական բուրգի» գործով, ոստիկանությունն էլ նրա պաշտոնանկությունը որակեց որպես բիզնեսի եւ իշխանության տարանջատում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին