▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Եղնուկյանը կալանավորվեց երկու ամսով

a1plus.am-ը գրում է. Քիչ առաջ դատարանը որոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին կալանավորել երկու ամսով։   Նրա  փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատարանը հաշվի չառավ իրեննց առաջարկները, նույնիսկ երբ առաջարկվեց սահմանել գրավի չափ՝ ըստ հայեցողության՝ կալանքը խափանման միջոց ընտրելու փոխարեն։

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

Փաստաբանը մեղադրանքը համարում է վերացական։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին