▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Մյունխենում. կան զոհեր

Առնվազն 6 մարդ է զոհվել այսօր Մյունխենի հյուսիսում գտնվող «Օլիմպ» առևտրի կենտրոնում  արձակված կրակոցներից:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հղում անելով Մյունխենի ոստիկանությանը, հարձակվողները երեքն են եղել,  որոնք կրակելուց հետո վազել են դեպի մետրոյի մոտակա կայարանը:  Կրակողներից ոչ մեկին դեռևս չի հաջողվել բռնել:

Իշխանությունները տեղի ունեցածը որպես «ահաբեկչական հարձակում» են որակել:

Թաղամասի բնակիչներին խնդրվել է դուրս չգալ փողոց, առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին