Հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ակտիվստ Անի Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Խորենացու փողոցում հավաքի ժամանակ ակտիվիստը բարձրախոսով որոշակի պայմաններ էր դնում ոստիկանության առջեւ՝ գունդը գրաված Սասնա ծռեր խմբի անդամներին սնունդ փոխանցելու հարցի լուծման համար: Հենց այդ օրը բախումներ եղան ոստիկանների եւ ցուցարների միջեւ ինչի հետեւանքով շուրջ հիսուն մարդ վնասվածքներով հոսպիտալացվեց: