«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցել է, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը իրենց համար միջնորդական առաքելություն այլեւս չի իրականացնելու. «Մենք բանակցում ենք այլ անձանց հետ որպեսզի նրանք լինեն միջնորդ: Անունը կհրապարակվի բանակցություններից հետո»։
Ըստ նրա՝ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ապատեղեկատվություն է համարել այն հայտարարությունը, թե «Սասնա ծռերը» պատրաստվում է զենքերը վայր դնել. այդ առումով գլուխգործոցը, Ալեք Ենիգոմշյանը համարել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վալերի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սարգսյանի հրաժարականն այլեւս չի պահանջում։
«Ես էլ եմ այնտեղ եղել եւ այդ արտահայտությունը կոնտեքստից դուրս է» ,- նշել է նա ու ավելացրել՝ Ժիրայր Սեֆիլյանը չի ասել, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։