Այսօր լրագրողները հնարավորություն ունեին ուղիղ միացմամբ կապ հաստատել ու նկարահանումներ անել ՊՊԾ գնդի տարածքում։ Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ։ Սակայն շատերին մեկ այլ հարց է հետաքրքրում, թե ո՞վ է կապույտ շապիկով տղան։ Նույնիսկ ուղիղ միացմամբ ասուլիսը լուսաբանող լրագրողներն էին միմյանցից հետաքրքրվում նրա ով լինելը։ Հաջողվեց պարզել, որ նա Վիտալի Բալասանյանի քրոջ որդին է՝ Արայիկը, ով հայտնի է Շարո մականվամբ ու բնակվում է Ասկերանում: Նա Բալասանյանի մտերիմներից է ու մշտապես ուղեկցում է Արցախի ԱԺ պատգամավորին
Աղբյուրը՝ ԲլոգՆյուզ