▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ը ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենա են հրդեհել

Խորենացի փողոցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են հրդեհել՝ ի նշան բողոքի, որ իրենց սնունդով չեն ապահովում:

Ավելի վաղ էլ այս մասին հայտարարել էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Նա tert.am-ին տեղեկություն էր փոխանցել այն մասին, որ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խումբը գնդի տարածքում ավտոմեքենա է հրդեհել։

Վիտալի Բալասանյանը նշել է նաեւ, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը եւ շարունակեն բանակցությունները մինչեւ զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին