▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը հնչել են կրակոցներ, կան վիրավորներ, սնունդը տեղ է հասել

Սասնա Ծռեր խումբը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.
Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբօղջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ:

Նշենք, որ գիշերը տեղի ունեցածի մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին