▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավոր առյուծն առյուծ է մնում նաև վիրավոր ժամանակ

«Պավլիկին ոչ թուրքն է ընկճել, ոչ էլ հայ ոստիկանը կկարողանա ընկճել: Վիրավոր առիւծը առիւծ է մնում նաեւ վիրավոր ժամանակ»,-գրել է Հիմնադիր Խորհրդարանի նախագահ,այս պահին ընդհատակում գտնվող Գարեգին Չուքասզյանն` անդրադառնալով ՊՊԾ գնդից ստացված վերջին լուրերին։

Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչները հայտնում են, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին