Քիչ առաջ «Ազատության» ուղիղ եթերում իրենց մոտ տեղափոխված վիրավորների վիճակի մասին տեղեկություններ ներկայացրեցին Էրեբունի ԲԿ-ի բժիշկները : Այստեղ երեք վիրավոր կա՝ Պավել և Արամ Մանուկյանները և մի ոստիկան: Ոստիկանի վիճակը միջին ծանրության է:
Բժիշկները Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատում են ծանր: Նրանց կյանքին, ըստ բժիշկ Միքայել Մանուկյանի, վտանգ է սպառնում, սակայն ամեն ինչ արվում է վիճակը թեթեւացնելու համար:
Պավել Մանուկյանն ունեցել է զույգ ազդրերի հրազենային վնասվածք, կոտրվածք: Արամ Մանուկյանը՝ ձախ ազդրի հրազենային վնասվածք: Վիրահատություններն արվել են, նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայտնեց, որ Պավել և Արամ Մանուկյանների վիճակը ծանր, կայուն, վերահսկելի է, արհեստական շնչառություն է միացված:
Հիմնական վտանգների դեմ ուղղված միջոցառումներ են արվում:
Տեսանյութը՝ 1in. am-ի