▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավել Մանուկյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին

a1plus.am-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ոտքերից հրազենային վիրավորում ստացած Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել ներկա լինել իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկմանը:

«Ես չեմ պատկերացնում, իր ծանր վիճակից ելնելով ոնց է գալու, երկու ոտքերից ունի ծանր հրազենային  վնասվածքներ, եւ երկաթներով ոտքերը  հավաքված են»,- այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան տեսակցելուց հետո հայտարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Իսկ ահա Պավել Մանուկյանի որդին՝ 22-ամյա Արամ Մանուկյանը, հրաժարվել է մասնակցել խափանման միջոցի միջնորդության քննարկմանը:

«Նշելով, որ նախ եւ առաջ ինքը ի վիճակի չէ, երկրորդն էլ չի ցանկանում մասնակցել»,- փոխանցեց պաշտպանը:

Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու գործով նիստը տեղի կունենա այսօր: Քննիչն արդեն միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարան:

Իսկ երբ կներկայացվի միջնորդություն Պավել Մանուկյանի մասով դեռ պարզ չէ: Երբ կալանքի որոշումը լինի, նոր միայն  անձին քաղաքացիական հիվանդանոցից կարող են  տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:

«Կարող են տեղափոխել միայն այն դեպքում, երբ նրանց առողջական վիճակը ներում է եւ կարող են շարունակական բուժումը ապահովվել: Այսինքն՝  «Դատապարտյալների հիվանդանոց»-ն  ունի համապատասխան հագեցվածություն, բուժաշխատողներ: «Էրեբունի» բժշկական կենտրոնը եւ «Դատապարտյալների հիվանդանոցը» նույնը չեն կարող լինել»,- նշեց պաշտպանը:

Ի դեպ, Պավել Մանուկյանին տեսակցած պաշտպան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ հոգեվիճակը շատ մարտական է:  «Նա ասեց, որ իմ ժողովրդին փոխանցեք, որ ես նույն հոգեվիճակում եմ, կպայքարեմ եւ  կմեռնեմ  ժողովրդիս ոտքերի տակ»,-նշեց Ինեսա Պետրոսյանը:

Ի դեպ, հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նույն հիվանդասենյակում գտնվող Պավել եւ Արամ Մանուկյաններին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին