▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղ է ասել, որ բժիշկները պատանդ են.Փաստաբան

«Քանի դեռ չկա հստակ քրեաիրավական գնահատական, որևէ մեկը չի լսել բժիշկների կարծիքները, գնահատականը, թե որքանո՞վ են իսկապես զրկված ազատությունից, պատանդ տերմինը պետք չէ կիրառել: Մենք դեռևս ունենք պարզապես ԶԼՄ-ի և ԱԱԾ-ի հայտարարությունները, որոնք որևէ կերպ ստուգված չեն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դատապարտելի է բժշկի պատանդ վերցնելը.

«Բժշական սպասարկում իրականցնող սուբյեկտների իրավունքների ցանկացած սահմանափակում որևէ միջազգային իրավանորմի մեջ չի տեղավորվում, անգամ պատերազմական իրավիճակում բժիշկներին պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող գործողություն կատարելն արգելված է, ուղղակի տվյալ իրավիճակում շտապել իրավական գնահատական տալ, կարծում եմ, որ դեռ վաղ է, դա միայն քննության հարց է»:

Փաստաբանը նկատում է՝ պետությունը պարտավոր է ապահովել կյանքի իրավունքը և բժիշկների ազատությունը նույնքան կարևոր է, որքան ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձանց կյանքի իրավունքը.

«Եթե այնտեղ կան վիրավորներ, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, պետությունը պարտավոր է ապահովել այս ամենը, հակառակ դեպքում համաձայն Եվրոպական կոնվենցիայի՝ կդիտվի որպես անմարդկային վերաբերմունք»,-նկատեց  Արմինե Ֆանյանը:

Նշենք, որ երեկ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից ազատ է արձակվել չորս բուժաշխատողներից մեկը` բուժակ Դավիթ Տոնոյանը։ Այս մասին հայտնել էր ԱՆ մալո խոսնակը:

Անի Կարապետյան

Լուսանկարը՝ Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին