▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավաքվել է 19 ստորագրություն, արտահերթ նստաշրջանը չի կայանա

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս պահին հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա:

Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ, եւ ասել, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ:

Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային եւ քաղաքական կյանքի օրակարգում, որովհետեւ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է եւ պետք է լուծվի քաղաքական քննարկումների եւ քաղաքական որոշումների տիրույթում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին