▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խավարասերները բարձրացել էին բաց վերքիս վրա».Հովհաննես Հարությունյան. hetq.am

hetq.am-ը գրում է. Ժամեր առաջ փաստաբան Հայարփի Սարգսյանը տեսակցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, ով հուլիսի 26-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբանը «Հետք»-ին պատմեց, որ Հովհաննեսը աջ ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել, պարբերաբար ցավեր ունի, իսկ բժիշկները շատ չեն ցավազրկում, որպեսզի չափից ավելի մորֆին չընդունի։

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Հովհաննեսն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին