panorama.am-ը գրում է. Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:
Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
Անհայտ անձինք խլել են նաև տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել:
Տուժել են Ա1+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, օպերատոր Տիգրան Բադալյանը: Նրանց իջեցրել են մեքենայից, թույլ չտալով աշխատել: Լրագրողը պայթուցիկից այրվածքներ է ստացել:
Ծեծի են ենթարկել «Ազատության» լրագրողներ Հովհաննես Մովսիիսյանին ու Կառլեն Ասլանյանին:
«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, Երևանում տուժել է նաև իրենց օպերատորը: Նրա մոտ ուժեղ արյունահոսություն է սկսել:
Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից:
Հիշեցնենք՝ Սարի թաղում քաղաքացիական հագուստով մի խումբ հարձակվել են քաղաքացիների, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների, օպերատորների վրա: Պոկել են լրագրողների բեյջերը, կոտրել ծեծել լրագրողների:
Նախնական տվյալներով՝ լրագրողների ու քաղաքացիների ստացած վնասվածքները լուրջ են:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում