▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի թաղում քաղաքացիներին և լրագրողներին հետապնդողների մեջ եղել են Մհեր Սեդրակյանի թիմակիցները

armlur.am-ը գրում է, որ Այն, ինչ կատարվեց ու դեռ շարունակվում է կատարվել Սարի թաղում, հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի գիշերը: Ոստիկաններն ու նրանց աջակցելու եկած թաղային խուժանները հարձակվել են անզեն կանգնած խաղաղ մարդկանց վրա ու դաժան ծեծի ենթարկել: Ոստիկանները կիրառել են պայթուցիկ նյութեր, հատուկ միջոցներ, որի արդյունքում վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ ու նաեւ ոստիկաններ: Քաղաքացիական հագուստով մարդիկ զենքերով անկանոն կրակ են արձակել:Մեր  թղթակիցը նկատել է, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի թիմի տղաներից շատերն են հետապնդում Սարի թաղում հավաքված բնակիչներին: Մասնավորապես, մեր թղթակիցը ճանաչել է Նոր Արեշ 26 փողոցի հայտնի Արշակի «տղաները», ովքեր ոստիկաններին «օգնում» են չեզոքացնել հավաքված քաղաքացիներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Դիտեք նաև տեսանյութ քաղաքացիական հագուստներով ոստիկանների մասին.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին