Armtimes.com-ը գրում է.
Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով այսօր առավոտյան ձերբակալվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Այս տեղեկությունը մեր զրույցում հայտնեց Մարտիորսյանի եղբայրը՝ Արշակը: Վեջինս պատմեց, որ Արմեն Մարտիրոսյանին գիշերը բերման են ենթարկել ոստիկանության Նոր-Նորքի բաժին, իսկ առավոտյան 05:30-ին ձերբակալվել:
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյան մասնակցում էր Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի աշխատանքներին եւ երեկ մասնակցություն է ունեցել Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ապա երթին դեպի Սարի թաղ:
ՀՀ քննչական կոմիտեից խոստացան Մարտիրոսյանի ձերբակալման հետ կապված մեկնաբանություն տալ ավելի ուշ: Մեր տեղեկություններով Սարի թաղում երեկ տեղի ունեցած բախումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործի, որի շրջանակներում բազմաթիվ անձինքն են ձերբակալվել: Երկվա բախումների հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ են հոսպիտալացվել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում