▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալված է

a1plus.am-ը գրում է. Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո բերման է ենթարկվել «Ժառանգություն»  կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ «Ա1+» -ի հետ զրույցում ասաց  նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը։

«Չգիտեմ, թե ինչու նրան տարել են ոստիկանության Աշտարակի բաժին՝ մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ հրահրելու՝ արտահայտված բռնությամբ, ջարդերով, գույքը վնասելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով։ Այսպիսի ձեւակերպում են տվել անհասկանալի, որը հստակ չի ասում, թե մարդը կոնկրետ ինչ գործողություններ է արել։ Բոլորին համատարած նույն տեքստն են ներկայացնում»,-նշեց նա։

Փաստաբանը հավելեց նաեւ, որ իր պաշտպանյալին ցուցակով են տարել. «Ասում էին՝ ում պետք է տանել, մատով ցույց էին տալիս եւ տանում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին