▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք` ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել. Վարուժան Ավետիսյան

Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Այս մասին  1in.am -ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծել է Ավետիսյանը:

Նա ասել է նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- եզրափակել է Ավետիսյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին