▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյանում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

hraparak.am-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին hraparak.am-ին հայտնեցին ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից.«Տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վնասվել է մարմնի մակերեսի 55 և վերին շնչուղիների 15 տոկոսը»: Ընդհանուր առմամբ այրվել է մարմնի 75 տոկոսը: Տուժածը 55-ամյա Քաջիկ Գրիգորյանն է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ երեկ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել է ինքնահրկիզվել

Տեսանյութն՝ 1in.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին