Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն և լուսանկարներ է տարածել՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ ոստիկանին սպանած կրակոցը ՊՊԾ գնդի տարածքից է եղել:
Սրանից հետո համացանցի օգտատերն իրենց տեսակետն են ներկայացրել ու դիտարկումներ ներկայացրել ինչպես ոստիկանության հաղորդագրության, այնպես էլ նրան կից լուսանկարների մասին:
Խմբագիր Վահագն Թևոսյանն ու նկարչուհի, կոմպոզիտոր Սրբուհի Ստամբոլցյանը գրեթե միևնույն դիտարկումն էր կատարել լուսանկարի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ Ոստիկանությունը պիտի աշխատանքից հեռացնի այս լուսանկարը մոնտաժողին: Ես ավելի մաքուր կմոնտաժեի...»,-գրել է Սրբուհի Ստամբոլցյանը:
«Տղերք, ուր ա ստվերը: ինչի պրոֆեսիոնալի չեք հրավիրում գոնե: ինչի ա մեջքի հետևի սպիտակ կոնտուրը էդքան ակնհայտ, ո՞վ ա եղել էդ թամբալ ֆոտոշոպչիկը: հանեք գործից, ախպեր»,-գրել է Վահագն Թևոսյանը:
Մեկ այլ օգտատեր էլ՝ լրագրող Ատոմ Գրիգորյանը նման հարց է տվել.
«Ինչու՞ ոստիկանությունը չի վնասազերծել դիպուկահարին, երբ կարողացել են նրան նույնիսկ տեսա կամ լուսանկարահանել: Դե էլ չասեմ, որ շրջակա բոլոր տանիքներին ոստիկանական դիպուկահարներ են ու մեղմ ասած լուրջ չի լինի պնդելը, թե նրանք չեն նկատել հնարավոր դիպուկահարին»: