▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ ֆանտազիան շատ է.Փաստաբանը՝ ՊՊԾ գնդի տարածքից բժիշկների դուրս գալու մասին

«Այս ամենի մեջ ես նաև բեմադրություն եմ տեսնում, որոշ գործողություններ կան, որ իրավական դաշտի հետ կապ չունեն, բայց քաղաքական դաշտում էլ չեն տեղավորվում: Սա ինչ-որ պատվեր էր: Իմ կարծիքով` ապրիլյան դեպքերից հետո մեր տարածաշրջանի խաղացողները չէին հաշվարկել մեր ազգային ոգին, ու ինձ թվում է՝ սա ապրիլյան երևույթների հետևանք էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բժիշկների կամ ոստիկանների պատանդ լինելու մասին խոսք լինել չի կարող.

«Տեսանք, որ բժիշկները, ովքեր գնդից դուրս էին եկել, ասացին, թե երբ քնած էին «Սասնա ծռեր»-ի տղաները, իրենք դուրս եկան: Սա ի՞նչ է նշանակում: Այսինքն, կամ տղաները նրանց շատ են վստահել, կամ էլ եթե այդպես է ու հեշտությամբ մարդիկ կարող էին գնդի տարածքից դուրս գալ, նշանակում է՝ ոստիկանությունն էլ հեշտությամբ կարող էր մտնել: Մի քիչ ֆանտազիան շատ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին