▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցը ցնցած միլիոնատիրոջ հարցազրույցը

Wnews.am-ը գրում է.

Վերջերս համացանցում բավականին հայտնի դարձած  Ջանուլա Վակին պատմել է իր ֆենոմենալ կյանքի մասին։

Screen Shot 2016-08-01 at 2.40.11 կեսօրից հետո

-Որտե՞ղ եք սովորել պարել։

-Ես երբեք հատուկ որեւէ տեղ չեմ սովորել, պարզապես ունեմ ռիթմի լավ զգացողություն, շատ ժամանակ եմ հատկացնում սպորտին, բացի այդ լավ եմ կորդինացվում։ Ամեն ինչ պարզ է. զգա ռիթմն ու պարիր։

Screen Shot 2016-08-01 at 2.40.43 կեսօրից հետո

-Որտե՞ղ եք ծանոթացել Ձեր կնոջ՝ Ջորջիա Գաբրիելի հետ։

-Մի օր ընկերներիս ճաշի էի հրավիրել։ Նա եկել էր իր ընկերոջ հետ, ով հրավիրվածների թվում էր։ Այն, որ նա իմն է լինելու, միանգամից հասկացա։

-Ինչո՞վ է նա զբաղվում։

-Նա հագուստի դիզայներ է, ունի իր ապրանքանիշը, որը կոչվում է Wandering։

Screen Shot 2016-08-01 at 2.41.30 կեսօրից հետո

-Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա իդեալական կողակիցը։

-Առաջին հերթին նա պետք է հարգի իմ անձնական կյանքի իրավունքն ու ազատությունը, թողնի կյանքում անել այն, ինչին ձգտում է հոգիս։ Սա վերաբերվում է երկու կողմերին։ Մի խոսքով, երկկողմանի հարգանքն ամենակարեւորն է։ Ջորջիան միանգամից հասկացավ եւ ընդունեց այդ օրենքը եւ դրանով էլ տարբերվում է մյուսներից։ Ես կիսվում եմ նրա հետ այն ամենով, ինչ ունեմ, որովհետեւ ես իսկապես ուզում եմ դա, այլ ոչ թե որովհետեւ պարտադրված եմ։

-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել նման ուրախ կենսակերպը եւ մնալ գերազանց մարզավիճակում։

-Ամեն ինչ պարզ է. իմ «ուրախ կենսակերպը» շատ առողջարար է։ Առավելագույնը, ինչն ինձ կարող եմ թույլ տալ, մի քանի բաժակ օղին է, որից հետո շատ ջուր եմ խմում, իսկ հաջորդ օրն արդեն մարզասրահ եմ գնում։

-Որքա՞ն ժամանակ եք հատկացնում սպորտին։

-Ես ամեն օր պարապում եմ, միջինում մեկ ու կես ժամ։ Որպեսզի լավ մարզավիճակում լինեք, մի ճանապարհ ունեք՝ ամենօրյա սպորտ եւ առողջ սննդակարգ։

Screen Shot 2016-08-01 at 2.43.29 կեսօրից հետո

-Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց։

-Հիշեք, որ դուք միայն մի կյանք ունեք եւ այն պետք է ապրել այնպես, ինչպես դուք եք ուզում։ Ապրեք այդպես հենց հիմա, մի հետաձգեք։ Վայելեք կյանքն ու հիշեք, որ դուք աշխարհում ամենալավն եք։

Screen Shot 2016-08-01 at 2.44.00 կեսօրից հետո Screen Shot 2016-08-01 at 2.44.46 կեսօրից հետո Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին