▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են, հայրը՝ կասկածյալի կարգավիճակում.hetq.am

hetq.am-ը գրում է.«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արեգ ու Սերգեյ Կյուրեղյանները օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրներն են: Այսպիսով՝ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են: Ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, կասկածյալի կարգավիճակում է:

Այդ վիճակում էլ Արմենակը ուժ է գտնում իր մեջ՝ կատակում է. «Հիմա մտածում եմ՝ մի սենյակ տան, գոնե բոլորս միասին լինենք»:

Հայկ, Արեգ, Սերգեյ Կյուրեղյանների հայրը դեռ տեղյակ չէ՝ որտեղ են երկու որդիները. «Ենթադրում եմ, որ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում են»: Տղաները դեռ պաշտպան էլ չունեն:

Արմենակ Կյուրեղյանն այս պահին չի կարևորում իրավական հարցերը: «Իրավաբանական տերմիններով խոսել, ակնկալել արդար դատ, օրենքներից մեջբերումներ անել՝ անիմաստ է: Ուրիշ բան է տեղի ունեցել՝ մարդկանց սրտերում ու մտքերում է փոփոխություն եղել, որը անշրջելի է: Փոխվել է Հայաստանը, դրվել է ճիշտ ճանապարհի վրա: Դա կբերի իր արդյունքը: Մինչ այդ դժվար է լինելու, փշոտ ճանապարհ ենք անցնելու»,- «Հետքին» ասաց Արմենակը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին