Armtimes.com-ը գրում է.Հուլիսի 29-ի գիշերը ՀՀ ոստիկանությունը Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում հատուկ միջոցներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ են տուժել: Ոմանք էլ վնասվածքներ են ստացել հենց իրեն տանը: Սարի թաղի բնակիչներն այսօր ցույց են տվել պայթուցիկներից մեկի մնացորդը, որի օգտագործումից հետո տվյալ տան անդամներից մեկը բազմաբեկորային վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել: Պայթուցիկի տեսակը դեռ անհայտ է, քանի որ պայթյունից հետո դրա վրայից պոկվել է այն կտորը, որտեղ դրա մակնշումն էր: Պայթուցիկը մոտ 23 սմ երկարություն ունի, 10-13 սմ՝ տրամագիծ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Մանրամասները՝ տեսանյութում