A1plus.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության ձերբակալված խոսնակ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. երիկամային խնդիրների պատճառով նրա մոտ ցավերը ուժգնացել են։ Ինչպես կայքին տեղեկացրեց Սանասարյանի իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը, իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Առաջիկայում նա պետք է բուժզննում անցնի, որից հետո պարզ կդառնա, թե որտեղ եւ ինչ պայմաններում նպատակահարմար կլինի բուժում անցկացնել։
Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում