▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Խանդոյանին երկու հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Araratnews.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ) մեղադրանք է առաջադրվել 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ պահելու համար և 235-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու, տեղափոխելու համար:

Այս մասին araratnews.am-ին տեղեկացրեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը. «Այժմ նա գտնվում է Վաղարշապատի ձերբակալվածների  պահման վայրում, բայց խոսակցություն կա, որ այսօր պետք է դատական սանկցիայի հարց լուծվի: Դեռ կալանավորման որոշում չկա, այդ նպատակով պետք է դատարան բերեն, այս պահին դատական նիստի մասին  որևէ որոշում չկա, դա արդեն քննչական խումբը պետք է որոշի»:

Փաստաբանը նաև նշեց, որ քիչ առաջ է եղել Արայիկ Խանդոյանի մոտ, նա իրեն նորմալ է զգում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին