Քիչ առաջ մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնում էին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզված տղամարդուն բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները, քանի որ նա հրաժարվել էր ոստիկանների առաջարկած մեքենայով տեղափոխվել: