▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած 50-ամյա  Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է:

Այս տեղեկությունը հայտնել է Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա ասել է,  որ Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: 

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքներն էր առաջադրել, ինչ զինված խմբի մյուս անդամներն՝ ՀՀ ՔՕ 218 հոդվածի (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենք-զինամթերք պահելը, կամ փոխադրելը): Առաջադրված մեղադրանքը Արթուր Սարգսյանը չի ընդունել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին