▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նորից տեսնեմ ժողովուրդը տարերային վիճակում է, ես էլի կբարձրանամ հարթակ. Եղիշե Պետրոսյան

Hraparak.am-ը գրում է.

«Քաղաքացիական ակտիվությունն իհարկե միշտ էլ իմ մոտ կպահպանվի».- համոզված է երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Ինչպես երեկ տեղեկացանք, «Նախաքննական մարմնի որոշմամբ դադարեցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող Եղիշե Պետրոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նրան ազատ են արձակել:

Նշենք, որ Եղիշե Պետրոսյանին առողջական խնդիրների պատճառով չէին էլ հասցրել կալանավայր տանել, վերջինս գտնվում էր նախակաթվածային իրավիճակում: Կայքի հետ զրույցում Եղիշե Պետրոսյանը նշեց, որ թեպետ հիմա արդեն իր առողջականը համեմատաբար ավելի լավ է, սակայն շարունակում է գտնվել հիվանդանոցում: Հետաքրքրվեցինք, արդյոք կազդուրվելուց հետո նորից կիմանա՞ պայքարին. «Եթե նորից տեսնեմ, որ ժողովուրդը տարերային վիճակում է, ես էլի կբարձրանամ հարթակ, եթե կզգամ, որ ժողովուրդը լավ ինքնակազմակերպվում է, ես ուղղակի կլինեմ ժողովրդի մեջ».- ասաց Եղիշե Պետրոսյանը, ով նշեց, որ հետևում է Ազատության հրապարակում տեղի ունեցող ամենօրյա հավաքներին. «Ես կարծում եմ, որ այս պայքարը հաղթանակով է հանգուցալուծվելու»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին